I am turning into You
Lilit Pipoyan
Текст песни
Ես դառնում եմ դու,
Ծածկում սպիտակ սավանները թղթի
Ծածկագրերով՝ միայն ինձ հասկանալի,
Որ սփոփեմ հոգիս անմխիթար,
Թե՜ նա կարդար…
Անգամ ձեռագիրս է քեզ նմանվում,
Երբ քո պես անփույթ ու արագ եմ քայլում՝
Կրելով իմ մեջ խորը թաքնված
Բոցը հոգուս:
Ես դառնում եմ դու,
Որսում ամեն մի նշույլ լույսի՝
Սպասելով անկյուններում քաղաքի,
Որտեղով նա՛ է անցնում փութով՝
Ինձ չնկատելով:
Ահա ինձ պատում է մի ծանր աղերս,
Ես սանձել եմ փորձում պոռթկացող հույզերս,
Ես վերցնում եմ կտորը թղթի
Ու գրում երգերս՝ առանց օգտի:
Մի՛ ծնվիր, հու՛յս,
Դու խաբում ես ինձ,
Անհուսությունն է լավ,
Ազնիվ ու դաժան,
Հարգում եմ այն,
Սակայն քե՛զ եմ սիրում
Ու գաղտնի կերակրում,
Մանր փշրանքներով
Աճեցնում մի հրեշ,
Որ լափում է ինձ, տե՛ս:
Ես դառնում եմ դու,
Խախտում բոլոր կանոնները վարքի՝
Ենթարկվելով միայն սիրո հևքին,
Որի ուժգին մղումով դեպի նա
Սպանում եմ իր սերն անխնա
Ու կանգնում եմ մի պատի առջև,
Որ միայնությունն է իմ արդարև,
Որին չեմ կարող դիմանալ,
Ինձ դու կհասկանաս…
Тексты других песен исполнителя
© 2017–2025
Тексты
песен
Все тексты песен на сайте размещены пользователями, редакцией или собраны из открытых источников.
При копировании материалов ссылка на сайт обязательна.
Уважаемые обладатели прав на музыку! На сайте не выкладывается музыка, ее нельзя скачать, послушать
и тому подобное.